1209 դիտում
11:31 17-05-2019
Արարատ Միրզոյանն առաջարկում է վարչապետի որոշ լիազորություններ փոխանցել կառավարությանը եւ ԱԺ-ին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել օրինագծերի փաթեթ, որով նախատեսվում է ընդլայնել կառավարության եւ Ազգային ժողովի, այդ թվում ընդդիմադիր խմբակցությունների լիազորություններն ի հաշիվ վարչապետի լիազորությունների:
Մասնավորապես, Արարատ Միրզոյանը փոփոխություններ է առաջարկում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ինչպես նաեւ ՏՄՊՊՀ-ին ու ՀԾԿՀ-ին վերաբերող օրենքներում:
Օրինագծերով առաջարկվում է փոխել Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ձեւավորման սկզբունքը:
Այսօր գործող կարգավորումներով, այդ հանձնաժողովների նախագահներին եւ անդամներին ԱԺ-ն նշանակում է վարչապետի առաջարկությամբ:
Նոր օրինագիծը նախատեսում է, որ այդ հանձնժողովոների առաջին կազմի նախագահների լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վարչապետի փոխարեն վերապահել Կառավարությանը:
Ինչ վերաբերում է այդ հանձնաժողովների անդամներին, նախագիծը ենթադրում է, որ այդ հանձնաժողովների անդամների թափուր պաշտոններում թեկնածուներին հաջորդաբար առաջադրում են Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները:
Եթե Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավել են, ապա ԱԺ կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները ինքնավար մարմնի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրում են նախապես համաձայնեցված՝ մեկ միասնական թեկնածու: Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը:
Փաստորեն, ընդդիմադիր խմբակցությունները հնարավորություն են ստանում նշված երկու հանձնաժողովների անդամի թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրել:
Նմանատիպ նյութեր
2097 դիտում
20:56 14-01-2019
Երևանի ավագանու որոշ անդամների լիազորություններ դադարեցվել են
1208 դիտում
10:13 26-06-2020
Որոշ դատավորների լիազորություններ կկասեցվե՞ն. «Ժողովուրդ»
1541 դիտում
11:53 23-03-2018
Ապրիլի 9-ից 17-ը նախագահը և վարչապետի պաշտոնակատարը երկրի կառավարման լիազորություններ չեն ունենա. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1240 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4708 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած