761 դիտում
21:30 15-05-2019
Ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի (DCAF) ղեկավարի տեղակալ Անտյե Ֆրիտցը մայիսի 15-ին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր:
Նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտների ժողովրդական վերահսկողությունը:
Հուշագրով ընդգծվել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում թափանցիկության եւ հաշվետվողականության կարեւորությունը, մշտական հանձնաժողովի մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաեւ արդյունավետ խորհրդարանական վերահսկողության եւ հսկողության անհրաժեշտ գործիքների կատարելագործման անհրաժեշտությունը: Երկկողմ հաստատվել է երկու տարվա գործողությունների նախագիծ:
Նմանատիպ նյութեր
790 դիտում
18:34 27-02-2014
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳ նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
925 դիտում
16:07 28-02-2014
«UWC Դիլիջան» դպրոցի և «Դպրոց կենտրոնների միության» միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Այս բաժնից
367 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
271 դիտում
16:59 26-04-2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը