SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է մայիսի 12-ին Տավուշի մարզում տեղի ունեցել УАЗ-ի և Mercedes-ի բախումը, երբ բախման հետևանքով УАЗ-ում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 13:30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում բախվել էին 32-ամյա Վարդան Փաշինյանի վարած Mercedes մակնիշի 65 OO 827 համարանիշի և Տավուշի մարզի Ջուջևան գյուղի բնակիչ, 53-ամյա Մհեր Դավթյանի վարած УАЗ մակնիշի 35 QD 527 համարանիշի ավտոմեքենաները:Վթարի հետևանքով վարորդներից Վ. Փաշինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Տավուշի մարզում բախվում են Mercedes-ն ու УАЗ-ը. УАЗ-ում հրդեհ է բռնկվում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2019.05.14 23:35



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
