211652_close_icon
views-count1806 դիտում article-date 23:34 14-05-2019

Գուգարքի ոստիկանները կասկածյալին բերման ենթարկեցին Վանաձորի շուկայից

Մայիսի 13-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող շուկայի տարածքից բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Կամո Վ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ մայիսի 12-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արջուտ գյուղի գյուղապետարանի մոտ գտնվող տան բակից գողացել է էլեկտրական սղոց և շաղափ: Կամո Վ.-ի ձեռքին եղած պոլիէթիլենային պայուսակի մեջ հայտնաբերվել են էլեկտրական սղոցն ու շաղափը: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր