211652_close_icon
views-count2992 դիտում article-date 21:43 14-05-2019

Քաղաքացին իր երախտիքի խոսքն է ուղղում ոստիկանությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Սարգսյանը [url=https://www.facebook.com/karen.aslanyan.969/posts/103309940906688]իր էջում[/url] գրում է. Այս մասին չեմ կարող լռել, որովհետև զարմացած եմ: Այսօր՝ մայիսի 14-ին, Երևան քաղաքից դեպի Մեղրի ընթանալիս, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղի հարակից տարածքով երթևեկելիս, մեր մեքենայի ետևի ձախակողմյան անվահեծը ընթացքի ժամանակ հանկարծակի անջատվեց մեքենայից և գլորվեց դեպի ձորը: Փառք Տիրոջը, ամեն ինչ լավ ավարտվեց և վարորդին հաջողվեց մեքենան կանգնեցնել: Ոչ բնակելի տարածքում էինք, չգիտեինք՝ ինչ անել: Րոպեներ անց մեր մեքենայի մոտ կանգնեց 2 ավտոմեքենա, որոնցից դուրս եկան ոստիկաններ և, տեսնելով մեր անսարք մեքենան, իրենց օգնությունը առաջարկեցին և միահամուռ ուժերով մեզ հետ միասին սկսեցին փնտրել մեքենաից անջատված անվահեծը, որը գլորվել էր ձորի ուղղությամբ: Գտան անվադողը, տեղադրեցին իր տեղը, ամրացրեցին և մենք կարողացանք շարունակել մեր ճանապարհը, նրանց մեքենաների ուղեկցությամբ մոտակա ավտոտեխսպասարկման կենտրոն: Օգնություն ցուցաբերող ոստիկանները Մեղրիի ոստիկանության ծառայողներն էին: Փա՛ռք ու պատիվ բոլոր ոստիկաններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր