2137 դիտում
21:14 14-05-2019
Ռոման Ամոյան. Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է արդար մրցակցության կողմնակից
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական, նախկին ըմբիշ Ռոման Ամոյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ օլիմպիական փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի հայտարարությանը։
«Կարդացել եմ այդ հարցազրույցը, որտեղ Միհրան Հարությունյանն ասել էր, որ պայմանավորվածություն է ունեցել ՀԱՕԿ նախագահի հետ և պետք է մեկ գոտեմարտով որոշվի, թե ով է մեկնելու մրցաշարերին: Ասեմ, որ դա այդքան էլ այդպես չէ:
Պարոն Ծառուկյանը միշտ եղել է արդար մրցակցության կողմնակից: Նա ասել է, որ մարզիկը պետք է մասնակցի Հայաստանի առաջնությանը և հաղթի, որպեսզի մասնակցի միջազգային մրցաշարերի: Գլխավոր մարզիչը ևս այդպես է անում, և այլ կերպ լինել չի կարող:
Պարոն Ծառուկյանի հետ ընդհանուր հայտարարի են եկել, սակայն հայտարարությունն այլ կերպ է ձևակերպվել»,- ասել է Պեկին-2008 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը:
Նմանատիպ նյութեր
8276 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան
11119 դիտում
21:17 08-08-2017
Ռոման Ամոյան. Մալխասը գերազանցելու է ինձ
Այս բաժնից
859 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում