211652_close_icon
views-count51575 դիտում article-date 22:01 13-05-2019

ՀՀ ՃՈ պետի տեղակալը, կենտրոնի ոստիկանապետն ու վարչական շրջանի ղեկավարը իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ վտանգավոր պայմաններում են Մյասնիկյան պողոտայում հետիոտները անցնում փողոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ մայիսի 13-ին, խոստմանը հավատարիմ՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Պապյանը, կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը և ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը հանդիպեցին Մյասնիկյան պողոտայի «Բելաջիո» ռեստորանային համալիրից վերև գտնվող սեփական տների բնակիչների հետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատկան մարմինները տեղում բնակիչների հետ քննարկեցին և ուսումնասիրեցին, թե ինչ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի նշված հատվածում գործի վերգետնյա անցում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի խնդիրը այս մի քանի օրերի ընթացքում ուսումնասիրվի և վերջնական քննարկման նպատակով կարճ ժամանակ անց նորից հանդիպեն նշված վայրում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանած պաշտոնյաները իրենց մաշկի վրա զգացին, թե ինչպիսի վտանգավոր պահմաններում են հետիոտները անցնում փողոցը, անգամ նրանց ավտոմեքենաները ճաապարհ չէին տալիս: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/11/1124570/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 11-ին մեկ ժամից ավելի էր, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել, ու վրաերթի հարևանությամբ բնակվող քաղաքացիները ստիպված փակել էին ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Բեռնատար «Գազել» մակնիշի 35 TС 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտնին, ում այնուհետև՝ ըստ նախնական տեղեկությունների, վրաերթի էր ենթարկել Renault մակնիշի 35 GL 428 համարանիշի ավտոմեքենան: Հետիոտնը, ով բնակվում էր նշված փողոցում, տեղում մահացել էր, ինչի համար էլ բնակիչները ստիպված փակել էին ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի Երևանի քաղաքապետարանը վերջապես իր տված խոստումը կատարի: Իսկ խոստումն այն էր, որ նշված վայրում պետք է կառուցվի վերգետնյա անցում: Դեպքի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Բնակիչները հրաժարվում էին ճանապարհը բացել, սակայն ընդառաջելով բաժնի պետ Ա. Պապյանին, ճանապարհի մի հատված ժամանակավորապես բացել էին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր