211652_close_icon
views-count25618 դիտում article-date 20:47 08-09-2017

Դավիթաշենում հերոսի անունը կրող դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն ու 10-րդցիները իրենց մաշկի վրա զգացին անվտանգության գոտու պիտանելիությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Ճանապարհային Ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ֆրանսիայի հրապարակում դպրոցահասակների մասնակցությամբ տեղի ունեցավ անվտանգության ամրագոտու ստենդի փորձարկման միջոցառում, որի ընթացքում մասնակից երեխաներն անձամբ զգացին անվտանգության ամրագոտու պրակտիկ նշանակությունը` ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր անվտանգության ամրագոտու պրակտիկ նշանակությունը զգացին Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Աշոտ Մանուկյանի անվան թիվ 93 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները, ովքեր Ֆրանսիայի հրապարակ էին այցելել դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վիգեն Գևորգյանի հետ: Երեխաները ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ մի քանի անգամ ամրակապված վարեցին հատուկ սարքը և իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ նշանակություն ունի ամրագոտին ճանապարհատրանսպորտային պատահարներում: Տևական ժամանակ երեխաները ֆիզկուլտուրայի ուսուցչի և Ճանապարհային Ոստիկանության սպա Խաչիկ Սամվելյանի հետ քննարկում էին ոչ միայն ամրագոտու հետ կապված հարցեր, այլ ընդհանրապես ՝ ճանապարհային երթևեկության ապահովմանն ուղղված խնդիրներ: 10-րդ դասարանցիները մտքեր փոխանակեցին նաև «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սուր անկյուն» հարղորդաշարի 01-99 հաղորդման սիրված լրագրող Հերմինե Բաղդասարյանի հետ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+

Նմանատիպ նյութեր