1611 դիտում
22:25 13-05-2019
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին նշագծման աշխատանքները մեկնարկել են
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին մեկնարկել են նշագծման աշխատանքները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը՝ Մեղրու ՃՇՇՁ ՍՊԸ-ի հետ համատեղ, իրականացվող աշխատանքների շրջանակներում այս տարի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում փորձարկում է ֆոսֆորային գնդիկներով նշագծումներ։
Ի տարբերություն նշագծման այլ նյութերի՝ ֆոսֆորային գնդիկներն ավելի ուժեղ անդրադարձում են ապահովում՝ գիշերային ժամերին առավել նկատելի դարձնելով նշագծումները։
Փորձարկումից հետո, դրական արդյունքի դեպքում, նախատեսվում է աստիճանաբար մինչև 2021թ. հանրապետության բոլոր ավտոճանապարհներին իրականացնել նմանատիպ նշագծումներ:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1621 դիտում
18:47 30-05-2016
Ավարտվել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին փոսային նորոգման աշխատանքները
7757 դիտում
20:57 14-12-2016
Ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում
Այս բաժնից
1102 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1144 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
868 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան