211652_close_icon
views-count7682 դիտում article-date 20:57 14-12-2016

Ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին` ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում: [color=#CC0000]Բքի պատճառով Մաստարա-Լանջիկ, Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածները, Սպիտակի և Տիգրանաշենի ավտոճանապարհները դժվարանցանելի են, տեսանելիության բացակայության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-Զանգեր և Ախուրյան-Աշոցք ճանապարհահատվածները։[/color] Վարորդներին հորդորում ենք հանրապետական և միջպետական ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր