211652_close_icon
views-count1461 դիտում article-date 12:18 13-05-2019

Շրի Լանկայում կրկին արգելափակվել են սոցիալական ցանցերը. պատճառը ահաբեկչություններից հետո առաջացած լարվածությունն է

Շրի Լանկայի կառավարությունը հայտարարել է երկրում սոցիալական ցանցերն արգելափակելու մասին։ Այդ մասին հայտնում է Deutche Welle-ը։ Քայլը պայմանավորված է մուսուլմանների վրա կատարված հարձակումներով, նշել են կառավարության մամուլի ծառայությունում։ Նախօրեին երկրի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող նահանգներից մեկում գործող մուսուլմաններին պատկանող խանութների ու մզկիթների վրա մի քանի տասնյակ մարդիկ քարեր են նետել։ Լարվածությունն առաջացել է ապրիլի 21-ին Կոլոմբոյի 3 հինգ աստղանի հյուրանոցների, ինչպես նաև 3 կաթոլիկ եկեղեցիների վրա իրականացված պայթյուններից հետո։ Ահաբեկչությունների զոհ է դարձլ ավելի քան 250 մարդ, իսկ շուրջ 500-ը ստացել են մարմնական վնասվածքներ։

Նմանատիպ նյութեր