Շրի Լանկայում կրկին արգելափակվել են սոցիալական ցանցերը. պատճառը ահաբեկչություններից հետո առաջացած լարվածությունն է
Շրի Լանկայի կառավարությունը հայտարարել է երկրում սոցիալական ցանցերն արգելափակելու մասին։ Այդ մասին հայտնում է Deutche Welle-ը։
Քայլը պայմանավորված է մուսուլմանների վրա կատարված հարձակումներով, նշել են կառավարության մամուլի ծառայությունում։
Նախօրեին երկրի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող նահանգներից մեկում գործող մուսուլմաններին պատկանող խանութների ու մզկիթների վրա մի քանի տասնյակ մարդիկ քարեր են նետել։
Լարվածությունն առաջացել է ապրիլի 21-ին Կոլոմբոյի 3 հինգ աստղանի հյուրանոցների, ինչպես նաև 3 կաթոլիկ եկեղեցիների վրա իրականացված պայթյուններից հետո։ Ահաբեկչությունների զոհ է դարձլ ավելի քան 250 մարդ, իսկ շուրջ 500-ը ստացել են մարմնական վնասվածքներ։