Ունաի Էմերի. Մենք գոհ ենք, շարունակում ենք առաջ շարժվել
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է ԱՊԼ-ի 27-րդ տուրում «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած[url=https://shamshyan.com/hy/article/2019/02/24/1118291/] հաղթանակը[/url] (2:0):
«Մենք արժանի էինք հաղթանակի: Պահեր ստեղծեցինք, լավ խաղացինք:
Երկրորդ խաղակեսում մենք՝ միգուցե, ավելի թույլ գործեցիքն, սակայն, իմ կարծիքով, մենք ևս մեկ գոլ էինք արժանի:
Կարևորը մենք տանը երեք միավոր վաստակեցինք՝ մեր երկրպագուների առջև: «Արսենալն» այժմ թոփ-4-ում է, դա լավ քայլ էր դեպի առաջ, շարժվում ենք խաղից խաղ: Մենք գոհ ենք նրանից, թե որտեղ ենք հիմա գտնվում», ասել է Էմերին:
27 տուրից հետո «Արսենալը» վաստակել է 53 միավոր և 1 միավորով առաջ է «Մանչեսթեր Յունայթեդից»: