Ունաի Էմերի. «Արսենալը» մեծ նպատակներ ունի Եվրոպայի լիգայում
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Վալենսիայի» հետ կայանալիք առաջին խաղին:
«Մենք այս մրցաշարում մեծ նպատակներ և լուրջ մոտիվացիա ունենք: Սա կիսաեզրափակիչ է և բարդ է լինելու:
Դեռ մրցաշրջանի մեկնարկում հասկանում էինք, որ Պրեմիեր-լիգայում թոփ-4-ում տեղ գրավելը շատ ծանր է լինելու: Մենք կշարունակենք փորձել դա անել, սակայն չենք նայելու մրցաշարային աղյուսակին:
Եվրոպայի լիգան՝ դա շատ մեծ մոտիվացիա է», ասել է Էմերին:
«Արսենալ»-«Վալենսիա» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին: