slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Եվրոպայի Լիգա. «Արսենալը» դուրս եկավ եզրափակիչ և կմեկնի Բաքու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Եվրոպայի Լիգա. «Արսենալը» դուրս եկավ եզրափակիչ և կմեկնի Բաքու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5164 դիտում article-date 01:13 10-05-2019
Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» Իսպանիայում հաղթեց «Վալենսիային»` 4:2: Մարդ բան չի հասկանում Էմերիի թիմից. Անգլիայի առաջնությունում պարտվում են ում պատահի, բացարձակապես անզոր տեսք ունեն, իսկ ահա Եվրոպայի լիգայում զարմանալիորեն հեշտությամբ են հաղթում մրցակիցներին: Ահա և «Վալենսիայի» դեպքում. Լոնդոնում 3:1 հաշվով հաղթելուց հետո թվում էր, թե տանը իսպանական թիմը ճակատամարտ կտա, սակայն առավելագույնը, ինչ կարողացան անել, բացել հաշիվը: Բայց դրանից հետո «Արսենալը» հավաքվեց և արդեն առաջին խաղակեսում երկու գոլ խփեց: 2-րդ խաղակեսում պատկերը չփոխվեց. «Վալենսիան» գրոհում էր, իսկ «Արսենալը» սուր հակագրոհներով գրավում դարպասը: Տարերքի մեջ էր մտել գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Եվս մեկ գնդակ իր հաշվին գրանցեց Ալեքսանդր Լյակազետը: «Վալենսիայի» կազմում երկու գոլն էլ խփեց Կևին Գամեյրոն: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 60-րդ րոպեին, և հենց նրա փոխանցումից հետո խաղի վերջին րոպեին Օբամեյանգը թիմի չորրորդ գնդակը խփեց: Այսպիսով, «Արսենալը» դուրս եկավ եզրափակիչ, իսկ քանի որ այն կայանալու է Բաքվում, հիմա էլ պետք է սպասենք, թե ինչպես է լուծվելու այնտեղ Հենրիխ Մխիթարյանի մասնակցության հարցը: ՈւԵՖԱ-ն խոստացել է, որ խնդիր չի լինելու, հայ ֆուտբոլիստի համար խոչընդոտներ չեն լինի, բայց պետք է սպասել Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը: Նշենք, որ «Արսենալի» մրցակիցը կդառնա «Չելսի»-«Այնտրահտ» զույգի հաղթողը, իսկ այստեղ թեժ խաղ է ընթանում առայժմ և լրացուցիչ ժամանակ է մրցամարտը տեղափոխվել՝ 1:1, 1:1:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր