211652_close_icon
views-count2643 դիտում article-date 22:42 09-05-2019

Իրանը երկու անգամ կմտածի ամերիկյան շահերի դեմ հարձակում գործելուց առաջ. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն չնախատեսված այցով մեկնել է Իրաք, արձագանքելով Իրանի կողմից առաջացած նոր վտանգների, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4909554.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Հատուկ ծառայությունների համաձայն, իրանական կողմը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել նավերի միջոցով իր սահմաններից դուրս: Հետախուզության համաձայն, հնարավոր է, որ Թեհրանը հրթիռային հարձակումներ է նախապատրաստում տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի դեմ. «Միացյալ Նահանգները պաշտպանելու է իր շահերը միշտ եւ ամենուրեք: Եւ մենք միշտ համոզված պետք է լինենք, որ ունենք դրա համար անհրաժեշտ ուժերը: Ուստի իմ այցը եւ պաշտպանության նախարարության գործողություններն ուղերձ են Իրանի իշխանություններին, որը ստանալուց հետո նրանք երկու անգամ կմտածեն ամերիկյան շահերի դեմ հարձակում գործելուց առաջ»: Ելույթ ունենալով Վաշինգտոնում, Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքն իր կողմից ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակելու է Իրանի վրա առավել մեծ ճնշում գործադրել՝ ստիպելով Թեհրանին հրաժարվել ահաբեկչության ֆինանսավորումից եւ միջուկային ծրագրերից. «Մենք չենք պատրաստվում Իրանի միջուկային շանտաժի պատանդները դառնալ»: Հուքի խոսքով, ԱՄՆ-ի գործողությունների արդյունքներն արդեն զգացվում են՝ Իրանի կողմից ֆինանսավորվող ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը գրեթե ամբողջովին դադարել է. «Մինչեւ իրանական ռեժիմը չփոխի իր պահելաձեւը, մեր ճնշումը չի դադարելու»: Միացյալ Նահանգներն ի պատասխան Իրանի վերջին գործողությունների հայտարարել է «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը եւ B-52 ռմբակոծիչների խումբը Պարսից ծոց տեղափոխելու մասին:

Նմանատիպ նյութեր