211652_close_icon
views-count3408 դիտում article-date 15:19 09-05-2019

Լատինատառ ծաղկեպսակը սադրանք էր ու ստորություն. Արայիկ Հարությունյան

Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ համալսարանի կողմից լատինատառ գրությամբ ծաղկեպսակ չի ուղարկվել Եռաբլուր զինվորական պանթեոն։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում Եռաբլուր զինվորական պանթեոնում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ա. Հարությունյանը նշեց, որ նման քայլը կատարյալ ստորություն է ու անընդունելի։ «Կոչ եմ անում այս նվիրական օրերը չփորձել օգտագործել որևէ քաղաքական նպատակների համար: Լատինատառ ծաղկեպսակը սադրանք էր»,- ասաց նախարարը։

Նմանատիպ նյութեր