25400 դիտում
22:13 10-12-2019
Ռոբերտ Քոչարյանի ուղարկած ծաղկեպսակը դարձավ ձերբակալման պատճառ․ քիչ առաջ ձերբակալվեց գործարար Շեկոն. aravot.am
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ քիչ առաջ ձերբակալվել է գործարար Գարիկ Ուզունյանը՝ Շեկոն, հայտնում է [url=https://www.aravot.am/2019/12/10/1082430/?fbclid=IwAR0H_WgJaldRPHjARX9AXofIs4V2x2sgUvmtcQJcjG0_xWxSOZx8WxIuO3w]Aravot.am[/url]-ը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանը դիմել էր ոստիկանություն իր ընկերոջը Անի թաղամասում գտնվող «Ջավախք» խանութի դիմաց ծեծի ենթարկելու համար։ Կարեն Սարուխանյանը որպես միջադեպի մասնակից մատնանշել էր գործարար Շեկոյի անունը։ Ծեծկռտուքի պատճառը եղել էր Կարեն Սարուխանյանի քննադատությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ երկրաշարժի զոհերի հիշատակին ծաղկեպսակ ուղարկելու մասին, որն էլ, ըստ նրա, ծանր էին տարել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/12/10/1082430/?fbclid=IwAR0H_WgJaldRPHjARX9AXofIs4V2x2sgUvmtcQJcjG0_xWxSOZx8WxIuO3w]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
709 դիտում
20:11 04-05-2024
Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին
946 դիտում
18:56 04-05-2024
Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ. Եղանակը Հայաստանում