211652_close_icon
views-count1987 դիտում article-date 18:49 07-05-2019

Բա Նիկոլ Փաշինյանը գործարար չի՞. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Էտ որ ասում են Ազգային ժողովում կամ Կառավորությունում գործարարներ չպետքա լինեն, բա Նիկոլ Փաշինյանը գործարար չի՞... Ո՞վ է ասել, որ գարեջուր կամ ծխախոտ վաճառողը գործարար է, իսկ թերթ կամ գովազդ վաճառողը՝ ոչ: Մեկը օղի վաճառելով է փող շխատում, ես և Նիկոլն էլ թերթ, ամսագիր կամ գովազդ վաճառելով: Կոնյակի գործարան ունեցող գործարարն իր բիզնեսի կառավարումը հանձնել է իր կնոջը պատգամավոր դառնալուց հետ, Նիկոլն էլ իր թերթի կառավարումն է հանձնել իր կնոջը… Եվ ամենակարևորը՝ գործարարը պետք է լինի ամենապատվաբեր կոչումը մեզանում․ այլ հարց է՝ պետությունը պարտավոր է այնպես անել, որ գործարարը չկարողանա թակացնել հարկերն ու անհարգալից վերաբերմունք ցուցաբել սեփական աշխատակիցների նկատմամբ: Ցանկացած երկրի հենասյունը գործարար մարդն է, ում հաջողությունը հարստացնում է երկիրը և նրա քաղաքացուն: Եվ հետո ամեն գործարար չէ, որ օլիգարխ է և չի կարելի բոլորին պիտակավորել, մենք ունենք իսկապես կայացած, պարկեշտ, սեփական երկրի թիկունքին կանգնած գործարարաների մի մեծ խումբ, ովքեր գոնե ինձ համար ավելի թանկ են ու արժեքավոր, քան՝ շատ և շատ քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ:

Նմանատիպ նյութեր