211652_close_icon
views-count2532 դիտում article-date 18:38 06-05-2019

Ծնվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առաջնեկը

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ծնող են դարձել. ծնվել է նրանց երեխան, ինչի մասին ասվում է թագավորական զույգի պաշտոնական ինստագրամյան [url=https://www.instagram.com/p/BxH36irhwcO/]էջում[/url]: Նշվում է, որ Սասեքսի դքսուհին արու զավակ է լույս աշխարհ բերել: «Ուրախությամբ հայտնում ենք, որ 2019թ. մայիսի 6-ին ծնվել է Սասեքսի դքսի ու դքսուհու առաջնեկը: Տղան կշռում է 3,2 կգ: Դքսուհին և նորածինն առողջ են, իրենց լավ են զգում»,-ասվում է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր