211652_close_icon
views-count3018 դիտում article-date 13:02 06-05-2019

«Իմ մարմինն անձնական է» գրքում այլասերվածության նշույլ անգամ չկա. Զարուհի Բաթոյան

«Իմ մարմինն անձնական է» գրքում այլասերվածության որևէ նշույլ չկա: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նրա խոսքով՝ դա դասագիրք, չէ և, հետևաբար, պարտադիր օգտագործման գրքույկ չէ: Հավելեց, որ յուրաքանչյուրն ազատ է գիրքն ընթերցելու համար: «Ես դատապարտել եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի տապալումը և կարևորել եմ հասարակական կազմակերպությունների համար անհրաժեշտ բարենպաստ պայմանների ստեղծումը »,-ասաց Բոթոյանը: Նա նշեց, որ պետության միջոցներն անսահմանափակ չեն և պետությունն այսօր որևէ ֆինանսական օգնություն չի տրամադրում ընտանեկան բռնության զոհերին ապաստարանների տրամադրման համար:

Նմանատիպ նյութեր