211652_close_icon
views-count35824 դիտում article-date 19:59 04-05-2019

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից: Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր