211652_close_icon
views-count79565 դիտում article-date 14:08 04-05-2019

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանները հայտնաբերել են 15-ամյա երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարողին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 3-ին, տարածքային ոստիկանություն դիմած քաղաքացու դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության բաժին են հրավիրել 66-ամյա Գոհար Վ.-ին։ Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա մարտի 22-ին իր թոռնիկի՝15-ամյա Հ. Վ.-ի նկատմամբ երեխայի սովորած դպրոցի մոտ գտնվող ավտոտնակների հետնամասում Ռ. Մ.-ն անառակաբարո գործողություններ է կատարել։ Փաստի առթիվ տարածքի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշանակվել է դատաբժշկան փորձաքննություն։ Տարածքի ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողնեը հայտնաբերել են Ռ. Մ-ին և հրավիրել ոստիկանություն, որտեղ նա կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր