211652_close_icon
views-count2088 դիտում article-date 14:22 04-05-2019

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱՀ կառավարության անդամների եւ ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել է բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նմանատիպ նյութեր