1321 դիտում
21:34 03-05-2019
Մի բան բոլորս պետք է ֆիքսենք, որ միայն տուրիզմով հնարավոր չէ զարգացնել Հայաստանը. Մենուա Հարությունյան
20 տարիների ընթացքում և՛Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը հետևողականորեն Հայաստանը դարձրել են տուրիստների համար գրավիչ երկիր՝ կառուցելով Հյուսիսային պողոտան ու բազմաթիվ բարձրակարգ հյուրանոցներ, նոր օդանավակայան և աշխարհի ամենաերկար ճոպանուղիներից մեկը, վերականգնելով բազում եկեղեցիներ ու ենթակառուցվածքներ,Ծաղկաձորն ու Ջերմուկը դարձնելով տուրիստական զոնաներ, օտար երկրներում գովազդելով Հայաստանը, Ռուսաստանի քաղաքացիներին թույլ տալով, որպեսզի ներքին օգտագործման անձնագրերով ժամանեն մեր երկիր՝ փաստացի Հայաստանը դարձրին տուրիստական սիրված ուղղություն...
Եվ այսօր Երևանի փողոցներում տուրիստների քանակը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ վերջին 20 տարիներին Հայաստանը զարգացել է , որ Նիկոլը խաբում էր, թե մեր երկիրը չի զարգանում, այլ քանդվում է...
Այո, դեռ շատ անելիքներ կան տուրիզմը զարգացնելու ճանապարհին, դեռ Հայաստան եկող տուրիստների քանակը պետք է ավելանա, բայց մի բան բոլորս պետք է ֆիքսենք, որ միայն տուրիզմով հնարավոր չէ զարգացնել Հայաստանը, մեզ պետք է մրցունակ և զարգացող գյուղատնտեսություն, թեթև և միջին արդյունաբերություն...
Թե բա Հայսատանը 20 տարում քանդվելա...
Այն, ինչ արել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հայաստանում տուրիզմի զարգացման համար անուրանալի է և շատ տեսանելի…
[b]Մենուա Հարությունյան[/b]
Նմանատիպ նյութեր
16434 դիտում
09:03 03-10-2020
«Բոլորս դեպի Արցախ, բոլորս հանուն Հայրենիքի, բոլորս հանուն մեր հարատևության»․ Արցախի նախագահի խոսնակի կոչը
7481 դիտում
22:08 24-09-2018
Շատ բան ա փոխվել և ինձ հարցեր տալուց առաջ ձեզ հարցեր տվեք, ախպերներ ջան. Մենուա Հարությունյան
Այս բաժնից
547 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
442 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
661 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am