47683 դիտում
13:45 03-05-2019
Խոշոր ավտովթար Երևանում. Էրեբունի թանգարանի հարևանությամբ բախվել են KIA Forte-ն ու Subar-ն. վերջինն էլ բախվել է կայանված բեռնատար ГАЗель-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Խաչիկ Դաշտենց փողոցում՝ Էրեբունի թանգարանի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ, 29-ամյա Գոռ Մարտիրոսյանի վարած Subaru մակնիշի 36 AT 225 համարանիշի և 33-ամյա Լիլիթ Գասպարյանի վարած KIA Forte մակնիշի 88 OD 488 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Subaru-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 27-ամյա Անդրանիկ Գասպարյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող բեռնատար ГАЗель մակնիշի A148 OA 34 RUS համարանիշի ավտոմեքենային:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Սամվել Կոստանդյանն ու Կարեն Մկրտչյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հեթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Սարգիս Գևորգյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ս, Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+