4596 դիտում
21:34 02-05-2019
«Նուբարաշեն» և «Արթիկ» ՔԿՀ-ների աշխատակիցներն արգելված իրեր են հայտնաբերել կալանավորների մոտ
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ապրիլի 29-ի ժամը 15:00-ի սահմաններում, չնախատեսված խուզարկության ժամանակ անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Գ. Վ.-ին, որի մոտից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, ավելի ուշ՝ ժամը 17:45-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները նախատեսված խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերում, որի արդյունքում խցերի թաքստոցներից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, 2 սայր, ինքնաշեն 21 խաղաթուղթ:
«Նույն օրը՝ 18:50-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, չնախատեսված խուզարկությամբ ցմահ ազատազրկման դատապարտված Ա. Ն.-ի մոտից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, և բջջային հեռախոսի 1 լիցքավորիչ:
Ապրիլի 30-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, չնախատեսված խուզարկություն են իրականացրել նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, որի արդյունքում հիմնարկի խցերի թաքստոցներից հայտնաբերվել են 3 հատ բջջային հեռախոս և բջջային հեռախոսի 1 լիցքավորիչ:
Իսկ ժամը 15:00-ի սահմաններում հիմնարկի մասնաշենքերից մեկի հարակից տարածքում՝ եկեղեցու հարևանությամբ՝ բազալտե նստարանի տակ պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել են տարբեր մոդելի 7 բջջային հեռախոս, 4 հատ USB լար, 1 ականջակալ, 3 հատ wi-fi սարք, բջջային հեռախոսի 6 մարտկոց և 10 լիցքավորիչ:
Հայտնաբերվածներն առգրավվել են: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
1384 դիտում
16:28 13-08-2024
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողները մանկական խաղալիքների և հագուստի մեջ թաքցված արգելված իրեր են հայտնաբերել
Այս բաժնից
673 դիտում
15:41 07-01-2025
Քննարկեցինք հանրային կառավարման բարեփոխումների ընթացիկ վիճակը. Փաշինյան
688 դիտում
15:05 07-01-2025
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան