ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը մասնակցել է ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացված դասընթացին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի Բրունսումի միացյալ ուժերի հրամանատարության ուսումնական խումբը դասընթաց է անցկացրել ՌՈ խաղաղապահ դասակում ընդգրկված զինծառայողների համար:
Տեսական դասընթացի շրջանակում խաղաղապահ դասակի զինծառայողներն ուսումնասիրել են խաղաղապահ առաքելությունների տարրերը, գործիքակազմը, քաղաքացիական կառույցների հետ հաղորդակցության և համագործակցության առանձնահատկությունները:
Դասընթացի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
[b]ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]