211652_close_icon
views-count1422 դիտում article-date 21:22 23-11-2018

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը մասնակցել է ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացված դասընթացին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 19-ից 23-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում` ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Մարկուս Մյուլերի գլխավորությամբ, անցկացվել է դասընթաց ՌՈ խաղաղապահ դասակում ընդգրկված զինծառայողների համար: Տեսական դասընթացի շրջանակում խաղաղապահ դասակի զինծառայողները ծանոթացել են ՆԱՏՕ-ի կառուցվածքին, իրավական նորմատիվային փաստաթղթերին, անցկացվել են թիմային աշխատանքներ: ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Դեզերի Շեֆրանը մանրամասն ներկայացրել է ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության գործառույթները: Դասընթացի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր