211652_close_icon
views-count49216 դիտում article-date 10:57 01-05-2019

Նոր մանրամասներ՝ գործարար Դերժավայի Արկադիին ու նրա թիկնապահներին «ասֆալտին փռելու» օպերացիայից. այն կրել է «Պատից կախված հրացանը մի օր կրակելու է» անվանումը. հայտնաբերվել են «Մակարով» և «Վիկինգ» տիպի ատրճանակներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի և վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը, ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրել է «Պատից կախված հրացանը մի օր կրակելու է» անունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Երևան քաղաքի Իսակովի պողոտա 29/1 հասցեի մոտ «ասֆալտին են փռել» Toyota մակնիշի 05 ՍՏ 500 համարանիշի և Mercedes մակնիշի 05 AՏ 500 համարանիշի ավտոեմեքենաների վարորդներին ու ուղևորներին։ Նրանք են՝ Երևանի բնակիչներ՝ 49-ամյա Արսեն Սաֆարյանը, 34-ամյա Դավիթ Արզումանյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Հակոբ Գևորգյանը և Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Արկադի Համբարձումյանը։ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց մոտ հայտնաբերվել է 1 հատ «Մակարով» և 2 հատ «Վիկինգ» տիպի ատրճանակ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Ա. Համբարձումյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ժողովրդին հայտնի «Դերժավայի Արկադին» է, ավտոմեքենանաներն էլ պատկակնում են նրան։ ՀՀ ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է որոշ վայ օլիգարխներին, ժամկետանց գործարարներին, սուտի լավ տղերքին, որպեսզի հրաժարվեն այն մտքից, որ իրենք անձեռնմխելի են ու կարող են զենք-զինամերք կրելով ու իրար հետևից ընկած՝ «զվռնեն» հանրապետությունում, հակառակ դեպքում նման երևույթները հայտնաբերելու դեպքում, ինչպես ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանությունը նրանց «փռելու է ասֆալտին» (թեպետ հանրապետությունում խելքը գլխին ասֆալտապատ ճանապարհներ չեն մնացել), ու հետո բերման ենթարկվելուց հետո չփորձեն ԱԺ նախկին պատգամավոր՝ «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի նման արդարանան, թե մարդիկ կուլտուրական ներխուժեցին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր