211652_close_icon
views-count1965 դիտում article-date 18:15 30-04-2019

Քննություն է տարվում՝ պարզելու զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները

2019թ. ապրիլի 30-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային բեկորային [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/30/1123647/]վնասվածք է ստացել [/url]պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը: Ա.Սեփխանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: Կատարվում է նախաքննություն: [b] ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր