Ոստիկանները հայտնաբերեցին կողոպուտի համար հետախուզվողին
«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 29-ին, ժամը 17.30-ին, Արմավիրի մարզի Արաքս գյուղի մոտակայքից ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Վահագ Պ.-ն, որը մարտի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]