211652_close_icon
views-count2324 դիտում article-date 10:51 30-04-2019

«Քայլողներին» աշխատանքով ապահովելու բաղադրատոմսը գտել են. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի պետական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները, բացի զանգվածային կրճատումներից, մեկ այլ առանձնահատկություն ունեն: Ըստ էության նախարարությունների վերակազմավորման անվան տակ փաստացի հիմքից ստեղծվելու են նոր կառույցներ: Նախ, բոլոր աշխատակիցներին օրենքով նախատեսված կարգով ազատելու են աշխատանքից, իսկ հետո նոր նշանակումներ կատարեն: Սպասելի է, որ իշխանությունները նշանակելու են նրանց, ում այդ դեպքում տվյալ նախարարը ցանկանա՝ այդ կերպ ազատվելով «պատուհաս» դարձած կադրերից: Փաստացի իշխանությունները գտել են ոչ միայն նախկին համակարգի կադրերից ազատվելու, այլ նաև սեփական «քայլողներին» աշխատանքով ապահովելու բաղադրատոմսը: Ընդ որում՝ այդ ամենը կիրականացվի բացառապես օրենքի տառին համապատասխան, այսինքն՝ թղթերով ամեն բան կարգին կլինի: Միայն թե, առկա են լուրջ անհանգստություններ, որ դրա արդյունքում դուրս կմնան պրոֆեսիոնալները, որպեսզի իշխող ուժը կարողանա տեղավորել բոլոր «սվոյներին»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր