Ա Սերիա. «Սամպդորիա»-ն և «Միլան»-ը ոչ-ոքի խաղացին. տեսանյութ
Իտալական Ա Սերիայի 11-րդ տուրում «Սամպդորիա»-ն և «Միլան»-ը միավորներ կիսեցին: Գենուա քաղաքում կայացած խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Հարկ է նշել, որ խաղավարտից 5 րոպե առաջ «Միլան»-ը մնաց 10 հոգով, երբ երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Դանիելե Բոներան:
Ներկայումս «Սամպդորիա»-ն 20 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ «Միլան»-ը 17 միավորով 7-րդն է:
[b]«Սամպդորիա» - «Միլան»՝ 2:2[/b]
Գոլեր՝ Էլ-Շարավի 10՛, Օկակա-Չուկա 45+1' – Էդեր 51՛, Մենեզ 65՛ (11մ)