Չեմպիոնների լիգա. «Զենիթ»-ն ու «Մոնակո»-ն Սանկտ-Պետերբուրգում ոչ-ոքի խաղացին. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի երկրորդ խաղային օրվա առաջին խաղը տեղի ունեցավ Սանկտ-Պետերբուրգում, ուր «Զենիթ»-ը մրցեց «Մոնակո»-ի հետ: «Պետրովսկի» մարզադաշտում տեղի ունեցած խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով:
Երկու տուրից հետո C խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Զենիթ»-ը, որն իր ակտիվում ունի 4 միավոր: Նույնքան միավոր վաստակել է նաև երկրորդ տեղը զբաղեցնող «Մոնակո»-ն: Այս խմբի մյուս խաղում «Բայեր»-ը Լևերկուզենում կհանդիպի «Բենֆիկա»-ի հետ:
Երրորդ տուրում «Զենիթ»-ը Լևերկուզենում կհանդիպի «Բայեր»-ի հետ, իսկ «Մոնակո»-ն տանը կընդունի «Բենֆիկա»-ին: