1863 դիտում
16:57 27-04-2019
Իրավունքի նվաճման և ողնաշարն ուղղելու օր է. Դավիթ Սանասարյանի գրառումը՝ Քաղաքացու օրվա կապակցությամբ
ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն, ում լիազորությունները օրեր առաջ դադարեցվել են, Քաղաքացու օրն իր համար իրավունքի նվաճման օր է համարում: Այս մասին Սանասարյանը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Ինձ համար «Քաղաքացու օր»-ը հպարտության զգացողության ու ողնաշարն ուղղելու օրն է, հուզմունքի ու համոզմունքի օրն է»,- գրել է Սանասարյանը։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դավիթ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Դավիթ Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դադարեցնելու վերաբերյալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ապահովել Դավիթ Սանասարյանի՝Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշման կատարումը, սակայն չի պատրաստվում պաշտոնանկ անել՝հարգելով անմեղության կանխավարկածը:
Նմանատիպ նյութեր
3870 դիտում
22:31 01-05-2019
Դավիթ Սանասարյանի պաշտպանը՝ առողջապահության նախարարի ցուցմունքի ու Սանասարյանի հետ առերեսման մասին. Aravot.am
4410 դիտում
21:07 18-04-2019
Չընկրկել, չվհատվել, իմ դեմ իրականացվողը շինծու է. Դավիթ Սանասարյանի գրառումը
6342 դիտում
21:54 29-12-2018
Դավիթ Սանասարյանի վարքագիծն իրավունքի տեսանկյունից հակաօրինական է և անթույլատրելի. ՔԻՊ
Այս բաժնից
547 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
403 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
448 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը