2674 դիտում
13:55 26-04-2019
Վարչապետ Փաշինյանը վերահաստատում է` Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է, որ Հայաստանում նույնիսկ իր ընտանիքի անդամներն ու բոլորը հավասար են օրենքի առաջ: «[url=https://armenpress.am/arm/news/972782.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 26-ին Փաշինյանն ասաց լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու ու քրեական գործ հարուցելու մասին հարցերին:
«Որևէ մեկի անմեղության կանխավարկածը պետք չէ խախտել: Եվ երկրորդը` ես բազմիցս եմ ասել, որ նույնիսկ իմ ընտանիքի անդամները, և բոլորը հավասար են օրենքի առաջ: Իրավիճակներին մեր վերաբերմունքը չպետք է լինի ըստ այնմ, թե մենք որևէ մեկի հետ ինչ հարաբերություններ ունենք, պետք է լինի ըստ այնմ, թե ինչ հարաբերություններ դա ունի օրինականության և ճշմարտության հետ»,- ասաց Փաշինյանը:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դավիթ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Դավիթ Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դադարեցնելու վերաբերյալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ապահովել Դավիթ Սանասարյանի՝Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշման կատարումը, սակայն չի պատրաստվում պաշտոնանկ անել՝հարգելով անմեղության կանխավարկածը:
Նմանատիպ նյութեր
2390 դիտում
22:00 13-05-2014
Օրենքի առաջ բոլորը հավասար են, իսկ ոմանք...
Այս բաժնից
745 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
682 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
976 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է