1354 դիտում
20:22 25-04-2019
Տնտեսվարողները կարող են ՀՀ կառավարության պահանջներին համապատասխան՝ իրականացնել ՀԴՄ-ների ներդրման գործընթացը. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շուրջ 11000 ՀԴՄ սարք:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման շրջանակներում պահանջարկի բավարարման համար տնտեսվարող սուբյեկտները կարող են իրականացնել ՀՀ կառավարության պահանջներին համապատասխան՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացը:
Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջերը սահմանված են ՀՀ կառավարության 05.10.2017 թվականի Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին N 1318-Ն որոշումով։
Հսկիչ-դրամարկղային մեքենաների և դրանց ծրագրային ապահովման համապատասխանությունը սահմանված տեխնիկական պահանջերին ստուգելու նպատակով անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխան սարքերը և դրանց տեխնիկական փաստաթղթերը ներկայացնել Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ պետական ոչ առևտրային կազմակերպություն։
[b]
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2449 դիտում
15:57 29-12-2015
Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման նոր ժամկետներ են սահմանվել
3957 դիտում
22:51 28-04-2016
Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը հետաձգվել է
Այս բաժնից
607 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
817 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
832 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են