211652_close_icon
views-count1333 դիտում article-date 16:40 25-04-2019

«Ապրիլը հիշողությունների վարարումների շրջան է». Սպարտակ Ղարաբաղցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. armeniasputnik.am

[url=https://armeniasputnik.am/videoclub/20190425/18250358/video-spartak-gharabaghtsyan-aprily-hishoxutyunneri-vararumneri-shrjan-e.html?fbclid=IwAR3zOjFdbtc38RnNdhgUZ2Boxz5Co6FN6-RM8yaX1yLBV4hVyqNf_1tSjR8]armeniasputnik.am[/url]-ը գրում է. «Ջահերով երթը արդեն 20 տարի անցկացվում է և իր մեջ պարունակում է հիշողությունը չկորցնելու խորհուրդը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Համազգային հայ կրթական, մշակութային միության հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը։ Ղարաբաղցյանը նշում է, որ ջահերով երթը միայն Հայաստանում չի անցկացվում։ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին. ջահերով երթի տեսանյութը թռչնի թռիչքի բարձրությունից Աշխարհագրությունը շատ լայն է՝ Մելբուրնից մինչև Արցախ, Արցախից մինչև Մոսկվա, Մոսկվայից մինչև Ճամբարակ։ «Այսինքն` այս հիշողության զիգզագը, հիշողության գետը ամեն տարի ապրիլին վարարում է։ Սա հայ ժողովրդի հիշողության երթն է»,-ասում է Ղարաբաղցյանը։ Նրա խոսքով, եթե ջահերով երթը նախկինում ուրիշ խնդիրներ էր դնում, ապա այսօր հիշողության երթը դարձել է պահանջատիրական և երթն այսօր անցկացվում է հատուցման կարգախոսով։ Ղարաբաղցյանը նշում է, որ երթի մասնակիցների 90 տոկոսը երիտասարդներն են, և ջահերով երթը կուսակցական երթ չէ։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=https://armeniasputnik.am/videoclub/20190425/18250358/video-spartak-gharabaghtsyan-aprily-hishoxutyunneri-vararumneri-shrjan-e.html?fbclid=IwAR3zOjFdbtc38RnNdhgUZ2Boxz5Co6FN6-RM8yaX1yLBV4hVyqNf_1tSjR8]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր