211652_close_icon
views-count2909 դիտում article-date 16:10 25-04-2019

«Թող ԲՀԿ-ականները բարի լինեն բացահայտել օֆշորային «Ռոբերտո» ընկերության իրական սեփականատերերին». Հայկ Գեւորգյան. aravot.am

Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, կնվիրի՞ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանին իրեն պատկանող «Արարատցեմենտ» գործարանը: Ինչպես հայտնում է [url=https://www.aravot.am/2019/04/25/1038567/?fbclid=IwAR1HFJopHFKyZ_xOViu1FtQchl2584QV849skOsAxthr6G0MXNOyT7p8w6c]aravot.am[/url]-ը, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս հարցին ի պատասխան՝ Հայկ Գեւորգյանն ասաց. «Խոսքը գնում է 2002-ի կառավարության 1465-Ա որոշման մասին, որտեղ երկրորդ կետով նշվում է, որ բաժնետոմսերի գինը սահմանված է 200 հազար դոլար: Պետք է այն վճարվի երեք օրերի ընթացքում: Դրա ներքեւում կա, որ գործարանը պարտք է, պարտքը պետք է մարվի, բայց որպեսզի հասկանանք ինչի մասին է խոսքը, պիտի պարզենք՝ վճարում կատարվե՞լ է, թե՞ չէ այդ ժամանակ: Գործարանը վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, Գագիկ Ծառուկյանն այդ ընկերության հետ իր կապը չի հաստատում: Էլեկտրաէներգիայի, ջրի բոլոր պարտքերը ներվում են գործարանին: Ես կհորդորեի իմ գործընկերներին մեջբերել կամ ներկայացնել նաեւ այն իրավիճակը, թե ինչ է եղել այդ գործարանի հետ սեփականաշնորհումից առաջ մեկ տարվա ընթացքում, ինչպես է «ՀայՌուսգազարդի» նկատմամբ պարտքը մեկ մլն-ից դարձել 7 մլն, ուր է գնացել ցեմենտի գործարանում առկա 1,5 մլն դոլարի ցեմենտը»: Գեւորգյանն ասաց, որ «իրենց կայքում գրած է, թե գործարանն անցել է Մուլտի գրուպին, այն վաճառվել է իրականում «Ռոբերտո» ընկերությանը, որը գրանցված է Բելգիայում, սակայն դրա հիմնադիրը օֆշորային ընկերություն է, թող բարի լինեն բացահայտել իրական սեփականատերերին, ամեն ինչ պարզ կլինի»: Այսքանից հետո հարցին՝ ձեզ հիմա նվե՞ր է տալու Գագիկ Ծառուկյանը՝ Հայկ Գեւորգյանը պատասխանեց. «Թող ինքը որոշի, ես սպասում եմ առաջարկներին»: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ հայտարարեց, որ «Արարատցեմենտը» 2016-ի մայիսին արդեն մեկ անգամ կառավարության բարեհաճությունից օգտվել է, այդ ընկերությանը զիջվել են մոտ 500 մլն դրամի հարկեր եւ տույժեր: Մի անգամ նրանց լավություն արվել է, չենք կարող ամեն անգամ մեկ ընկերությանը լավություն անել՝ մյուսների շահերն անտեսելով»: Թունյանն ասաց, որ ինչքան փորձեն անուղղակի ճնշումներ գործադրել իրենց վրա, անպտուղ է լինելու: Կարդացեք նաև Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/04/25/1038567/?fbclid=IwAR1HFJopHFKyZ_xOViu1FtQchl2584QV849skOsAxthr6G0MXNOyT7p8w6c]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր