211652_close_icon
views-count3725 դիտում article-date 19:58 24-04-2019

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։ Իր նամակում Էրդողանը հայ համանքին ցավակցություն է հայտնել մարտի 8-ին վախճանված Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան առթիվ։ «Այս տարի ևս հարգում ենք առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում զոհված օսմանահպատակ հայերի հիշատակը և անկեղծորեն ցավակցում նրանց թոռներին», - ասված է Թուրքիայի նախագահի նամակում։ Էրդողանի խոսքով՝ ինչպես բոլոր կայսրությունների կործանման շրջանում է լինում, այնպես էլ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին երկրի սահմաններում և հարևան տարածաշրջաններում լուրջ ճգնաժամներ են եղել։ Էրդողանը տեղի ունեցածի մեղքը բարդել է համաճարակների, համատարած գաղթերի, պետական իշխանության թուլացման հետևանքով ակտիվացած զինված հրոսակախմբերի վրա։ Միևնույն ժամանակ Էրդողանը առաջ է քաշել լիովին հիմնազուրկ և իրականությանը չհամապատասխանող իր թեզը, ըստ որի՝ «ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, հայերը Թուրքիայի հավասար և ազատ քաղաքացիներն են»։

Նմանատիպ նյութեր