211652_close_icon
views-count10126 դիտում article-date 10:25 24-04-2019

Ադրբեջանը վախենում է տարածք կորցնելուց. աննախադեպ հայտարարություն՝ Բաքվից․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը ադրբեջանցի պատգամավորներին կոչ է արել Արցախի հարցում չանել ռազմատենչ հայտարարություններ: Ըստ նրա, եթե կա խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու հնարավորություն, ինչի՞ մենք կարող ենք հասնել պատերազմի մասին կոչերով, ասել է Ասադովը՝ անելով մեկ այլ ուշագրավ հայտարարություն. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միշտ հայտարարում է, որ մեր տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ: Հետևաբար, պատգամավորները պետք է զգույշ լինեն պատերազմի մասին իրենց կոչերում»: Սրանք աննախադեպ հայտարարություններ են: Համենայնդեպս, դժվար է հիշել, թե Բաքուն երբ է այդպիսի պաշտոնյայի մակարդակով խոսել ռազմատենչ հայտարարություններից զերծ մնալու մասին: Ընդ որում, ինքնին այդ հայտարարությունների խաղաղասիրական բնույթը չէ հարցը, որը, անկասկած, հնարավոր կլիներ վերագրել Բաքվի ներկայիս տակտիկային, որը բխում է քաղաքական անբարենպաստ իրավիճակից և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու քաղաքական անհրաժեշտությունից: Ուշագրավը ձևակերպումները չեն, այլ բովանդակությունը, որ պարունակում են դրանք: Ալիևը հայտարարում է, որ մեր տարածքային ամբողջությունը քննարկման ենթակա չէ, հետևաբար՝ եզրակացնում է Ասադովը, պատգամավորները պետք է «զգույշ» լինեն պատերազմի մասին խոսելիս: Այլ կերպ ասած, եթե Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության մեջ պատերազմը մշտապես դիտարկվել է որպես տարածքային ամբողջության վերականգնման ճանապարհ, միջոց, այժմ փաստորեն դիտարկվում է լրիվ հակառակ տրամաբանության մեջ: Ըստ էության, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ասադովը հայտարարում է, որ պետք է «զգուշանալ» տարածքային ամբողջության կորստից, որը կարող է հետևել պատերազմի մասին խոսակցությանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր