211652_close_icon
views-count1560 դիտում article-date 15:34 23-04-2019

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ծրագրեր կան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հաջորդ հանդիպման հետ կապված: Այս մասին Ս. Կոպիրկինն ասաց այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում: «Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի Դաշնության նախագահի հանդիպումները բավական հաճախակի են տեղի ունենում, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միությունների ձևաչափերում: Իհարկե, հանդիպումների ծրագրեր կան անխոս»,- նշեց դեսպանը: Հավելեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Նմանատիպ նյութեր