211652_close_icon
views-count44437 դիտում article-date 15:58 22-04-2019

Արտակարգ իրավիճակ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ «Սյունիքի Զանգեր»-ի հատվածում. մեքենաների խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ

Արդեն մի քանի ժամ է՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սյունիքի Զանգեր» կոչվող հատվածում ճանապարհի գետնաբքի պատճառով մի քանի կիլոմետրանոց խղանում է առաջացել։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին, 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, վթարներ չկան, սակայն ավտոմեքենաների մի մասի, որոնց թվում նաև բեռնատարներ են, անվադողերն ամառային են։ Այս պահին ճանապարհային ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ճանապարհը բացելու ուղղությամբ։ [color=#CC0000]*** 17:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի կարգադրությամբ Սյունքի մարզպետարանի համապատասխան վարչությունների ծառայողներն ու տեղի ճանշինականները ժամանել են դեպքի վայր ու կարճ ժամանակում ճանապարհը բացել են՝ օգտագործելով աղ ու ավազ ու այս պահին էլ երթևեկությունը երկկողմանի բաց է: Մարզպետ Հ. Պողոսյանի հանձնարարականով Սյունիքի մարզի վարչական տարածքում շուրջօրյա հերթապահություն է նշանակվել, որպեսզի, երբ գետնաբուք սկսվի, համապատասխան ծառայությունների աշխատակիցները սատար կանգնեն վարորդներին:[/color] Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր