Զելենսկին մեծ առավելությամբ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առաջատարն է. ուղիղ միացում
Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահի թեկնածու, դերասան Վլադիմիր Զելենսկին հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:
Ազգային էքզիթ փոլի արդյունքների համաձայն, որոնք հրապարակվել են անմիջապես ընտատեղամասերի փակվելուն պես, Զելենսկու օգտին քվեարկել է ուկրաինացիների 73.2 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 25.3 տոկոսը:
Էքզիթ փոլն անցկացվել է 300 ընտրատեղմասում հարցաթերթիկի գաղտնի լրացմամբ: Հարցմանը մասնակցել է 750 ընտրող: