Ռուսաստանում ավարտվեցին նախագահական ընտրությունները. Պուտինը մեծ առավելությամբ առջևում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը վստահորեն առջևում է պետության ղեկավարի ընտրություններում, որոնք ավարտվել են Մոսկվայի ժամանակով 21:00-ին:
Ռուսաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի տվյալներով, այս պահին ամփոփվել են քվեարկության մասնակիցների ձայների 21,33%-ը: Պուտինը առջևում է՝ հավաքելով ձայների 71,97%-ը: Գրուդինինը ստացել է 15,9% ձայն, Ժիրինովսկին՝ 6,96:
Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովայի խոսքերով, երկրի նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները պարզ կլինեն գիշերը ժամը 2-3-ին, սակայն պաշտոնական արդյունքները ավելի ուշ կհրապարակվեն:
Նշենք, որ հաղթելու դեպքում Վլադիմիր Պուտինը ևս 6 տարի կղեկավարի Ռուսաստանը: Այն պահին, երբ ավարտվի նրա նախագահական լիազորությունների ժամկետը, նա 71 տարեկան կլինի:
Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների մոտ 60%-ը: