211652_close_icon
views-count49560 դիտում article-date 19:51 21-04-2019

Թումանյանի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին ավտոծառայության պետին, ով խմած վիճակում ընկերոջը պատկանող հրացանից կրակոց էր արձակել Ալավերդիում

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 20-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և հետաքննչական բաժանմունքի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ապրիլի 19-ին Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում չպարզված զենքից կրակոց արձակած անձին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Թումանյանի բաժին է ներկայացել Ալավերդի քաղաքի բնակիչ, 35-ամյա Ռոբերտ Կիրակոսյանը, ով խոստովանել է, Սայաթ-Նովայի փողոցում, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր ընկերոջը՝ նույն փողոցի բնակիչ, 45-ամյա Կարեն Աղեկյանին պատկանող «ԲԵԿԱՍ-12» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանից օդ է կրակել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ռ. Կիրակոսյանը աշխատում է «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ՖԲԸ-ում՝ որպես ավտոծառայության պետ: Ոստիկանները հայտնաբերել են նաև հրացանը: Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր