211652_close_icon
views-count52348 դիտում article-date 14:45 14-12-2016

Էրեբունու ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին 54-ամյա քաղաքացուն դանակահարած կասկածյալին. «Խմած էի, ես չխփեի, ինքն էր խփելու». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի գլխավորությամբ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ գտնվող կիսանկուղային տանը քննչական փորձարարություն տեղի ունեցավ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 12-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «աջ կրծքագոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ, 54-ամյա Զավեն Սարգսյանը։ Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Էրեբունու քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին հաղորդում տալու։ Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, ոստիկանության Էրեբունու բաժնի հետ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում հաշվառված 54-ամյա Լևոն Բադալյանին։ Վերջինս քիչ առաջ նշված տանը քննչական փորձարարության ժամանակ պատմում էր, թե ինչից էր ծագել վեճը իր և վիրավորի միջև և ինչի համար էր ինքը դանակով հարվածել նրան։ Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի հատկանիշով։ Քննիչի որոշմամբ Լ. Բադալյանը ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված և հավանաբար այսօր քննչական բաժինը կդիմի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Լ. Բադալյանի նկատմամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր