48824 դիտում
10:32 21-04-2019
Արտակարգ դեպք Երևանում. «կրծքավանդակի ձախ կեսի և վերին վերջույթի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել հայր ու որդի. կասկածյալը քանաքեռցի «Թուրք Էմրեն» է
Երեկ՝ ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում;: Ժամը 22:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ, 64-ամյա Գագիկ Մանուկյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և Երևան քաղաքի Թոթովենցի նրբանցքի բնակիչ, 40-ամյա Աշոտ Մանուկյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի վերին վերջույթի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Գարիկ Ղուկասյանի), ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները (բաժնի պետ Նավասարդյանի գլխավորությամբ) պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ծարավ Աղբյուրի փողոցից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձանց դանակահարել է Երևան քաղաքի Քանաքեռի 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Գոռ Խանոյանը, ով ավելի շատ հայտնի է «Թուրք Էմրեն» մականվամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Գ. Խանոյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով դանակահարվածները հայր ու որդի են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)