«Արսենալը» հետաքրքրված է «Հոֆենհայմի» կիսապաշտպան Քերեմ Դեմիրբայի ծառայություններով:
Լոնդոնյան ակումբը պատրաստ է վճարել 22 մլն ֆուտ, որպեսզի ակտիվացնի 25-ամյա ֆուտբոլիստի ձեռք բերման իրավունքը:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հանձինս գերմանացի խաղացողի տեսնում է Աարոն Ռեմզիին փոխարինող, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Յուվենտուս»:
Այս մրցաշրջանում Դեմիրբայը «Հոֆենհայմի» կազմում մասնակցել է 28 խաղի, դարձել 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: